«Եվրատեսիլ-2016». Հայտնի է հայաստանյան ժյուրիի կազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել է մասնակից երկրների ազգային ժյուրիի կազմը, որոնց ձայներն այս տարի առանձնացվել են հեռուստադիտողների քվեարկության արդյունքներից՝ դրանով ավելի մեծ դեր տալով հանդիսատեսի կարծիքին։

Այսպիսով, Հայաստանի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված են՝ երգիչներ Հայկոն, Էրիկը, պրոդյուսեր Նաիրա Գյուրջինյանը, DJ Dale-ը (Վարդան Բաբայան) եւ հագուստի մոդելավորող Արեւիկ Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ» մրցույթը կմեկնարկի մայիսի 12-ին։ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլում, յոթերորդ համարի ներքո։




Լրահոս