«Karabakh is Armenia». «Շիրակ»-­«Միկա» գոլառատ խաղն աչքի ընկավ նաև ֆուտբոլիստի ակցիայով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 24­ րդ տուրի շրջանակում «Միկա»­-ն սեփական հարկի տակ ընդունել էր Գյումրու «Շիրակ»­-ին: «Արմենպրես»­-ը հայտնում է, որ «Շիրակ»­ը հանդիպման ընթացքում լիովին տնօրինել է խաղային ու տարածքային առավելությանը՝ ջախջախիչ՝ 4­1 հաշվով հաղթելով «Միկա»­-ին: Հանդիպումը նոր­նոր մեկնարկած՝ 1­ին րոպեին, «Շիրակ»­-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Օդիլոն Կուակուն:

Հաշված րոպեներ անց «Շիրակ»-­ի առավելությունը մեծացրեց Նեմանյա Ստոսկովիչը, ով գոլ հեղինակելուց հետո հանեց մարզաշապիկը՝ հանդիսատեսին ցուցադրելով «Karabakh is Armenia» գրությունը: Ինչպես և օրեր առաջ, այս անգամ էլ հանդիպումը սպասարկող մրցավարը դեղին քարտ ցույց տվեց ֆուտբոլիստին այդօրինակ ոչ ֆուտբոլային պահվածքի համար:

Մինչև առաջին խաղակեսի ավարտը ևս երկու գոլեր խփվեցին: «Շիրակ»-­ի կազմում աչքի ընկավ Կարեն Ալեքսանյանը՝ արագ կողմնորոշվելով մրցակցի ֆուտբոլիստներից: «Միկա»­-ն կարողացավ պատասխանել Տարիկ Չմայչանինի՝ տուգանային հարվածից խփված գոլով: Հարկ է նշել, սակայն, որ տուգանային հարվածն իրացնելուց հետո գնդակը դիպավ Դրիսա Դիարասուբայի՝ «Շիրակ»­-ի խաղացողի գլխին: Երկրորդ խաղակեսում գոլային հրավառություն չեղավ, չնայած հանդիպման ավարտից 6­7 րոպե առաջ Ռումյան Հովսեփյանը «Շիրակ»­-ի առավելությունը մեծացրեց՝ վերջնական 4­1 հաշվով մրցակցի հարկի տակ հաղթանակ պարգևելով իր թիմին: «Շիրակ»-­ի հաղթանակը թույլ տվեց Գյումրու թիմին մրցաշարային աղյուսակում շրջանցել ավելի ուշ հանդիպում անցկացնող «Փյունիկ»­ին և 42 միավորով դուրս գալ մաքուր 2­-րդ տեղ: «Շիրակ»-­ն այժմ առաջատար «Ալաշկերտ»­-ին զիջում է 7 միավորով:




Լրահոս