
Մայիսի 2-3-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Հելսինկի, ուր հանդիպումներ կունենա Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոյի, խորհրդարանի ղեկավար Մարիա Լոհելայի, բանակցություններ կանցկացնի իր գործընկերոջ՝ ԱԳ նախարար Թիմո Սոինիի հետ:
ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ՝ այցի ընթացքում նախարար Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես կգա Հելսինկիի համալսարանում։