Թուրինի «Յուվենտուսի» ու Իտալիայի հավաքականի 38-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտնել է, որ գլխավոր նպատակներից է Չեմպիոնների լիգայում հաղթելը, ինչը դեռ նրան չի հաջողվել անել:
«Անհատական մրցանակներ նվաճելու ժամանակն անցյալում է: Այժմ մտածում եմ առավելագույնն ակումբի ու հավաքականի համար անելու մասին: Չեմպիոնների լիգայի համար պայքարը շարունակվում է: Դեռ ունեմ երկու տարի՝ հաղթելու երկու հնարավորություն: Հաշվի առնելով, որ շանսերն այնքան էլ շատ չեն՝ պետք է ափսոսանքը նվազագույնի հասցնել:
Կարիերան ավարտելուց հետո տնօրենի դեր կստանձնեմ: Պրոֆեսիոնալ ֆուտբոլում եմ արդեն 20 տարի ու կարծում եմ, որ այդ դերն ինձ ավելի է համապատասխանում, քան մարզչականը»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է «TG1»-ն: