“Երբ կառավարությունը որոշեց, որ պետք է պետական ծառայողներին սոցիալական փաթեթ տրամադրի, դա ներկայացվեց որպես իշխանավորների մտահոգություն՝ հայրենի քաղաքացիների բարեկեցությամբ։ Մինչդեռ, սոցիալական փաթեթի միայն հանգստի համար հատկացվող գումարներից կառավարությունն աշխատում է 3 մլրդ 360 մլն դրամ։ Վատ չէ, չէ՞։ Պարզաբանենք, թե ինչպես. 2013 թ. սոցիալական փաթեթից օգտվողների շրջանակն ընդլայնվեց 30 հազարով, և նախորդ տարվա 180 հազարի փոխարեն այս տարի սոցփաթեթ տրամադրվում է 210 հազար քաղաքացու։ Սոցփաթեթի ընդհանուր գումարից 80 հազար դրամն ուղղվում է յուրաքանչյուր քաղաքացու հանգստի կազմակերպմանը։
Բայց (հարցի ամբողջ մեխն այստեղ է) այդ գումարից գանձվում է 20% ավելացված արժեքի հարկ, և, եթե քաղաքացին այդ գումարով կարող էր հանգստանալ ասենք 4 օր, փաստացի հանգստանում 3 օր։ Կարծես թե ամեն ինչ օրինական է, ԱԱՀ-ն վճարում է հանգստի կազմակերպիչը՝ զբոսաշրջային գործակալությունը կամ հյուրանոցը, բայց օրինակ անցած տարի դրանք ԱԱՀ վճարողներ չէին։ Իսկ այս տարի, շրջանառության հարկի ներդրումից հետո, կառավարությունը ներքին կարգով, պարտադրաբար ձեռնարկություններին ուղղորդում է ԱԱՀ դաշտ, այդ թվում և զբոսաշրջային ընկերություններին։ Դրա արդյունքում էլ ՀՀ քաղաքացիներին “քցում” է”,- գրում է թերթը։