Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում կրկին պայթյուն է որոտացել: Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»-ն:
Ոստիկանական բաժանմունքի մոտ գտնվող ավտոմեքենաներից մեկում պայթուցիկ սարք է հայտնաբերվել:
Կա 1 զոհ, վիրավորների թիվը հասել է 13-ի:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Թուրքիայի Բուրսա քաղաքում եւս մեկ ահաբեկչություն էր կազմակերպվել: Կին մահապարտը պայթեցրել էր ինքն իրեն, կային մի քանի վիրավորներ: