
“Հրապարակը” գրում է, թե օգոստոսի 22-ին ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց Ղազախստանում ՀՀ դեսպան՝ փոխարինելով Վասիլի Ղազարյանին, ով համատեղության կարգով նաեւ Ղրղըզստանում եւ Աֆղանստանում էր կատարում ՀՀ դեսպանի պարտականությունները: Թերթի տեղեկություններով, Արա Սահակյանի ագրեմաններն արդեն ուղարկվել են, եւ առաջիկայում նա համատեղության կարգով կդառնա նաեւ ՀՀ դեսպան Ղրղըզստանում եւ Աֆղանստանում: