ՉԻ. Զուրաբյանի ծննդյան արարողության թամադան եղել է վարչապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՉԻ” տեղեկություններով՝ օրերս կայացել է նախկին ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանի ծննդյան արարողությունը։ Միջոցառումը Զուրաբյանն անցկացրել է իրեն պատկանող ռեստորան-սրճարանում, որն, ինչպես հայտնի է, գտնվում է Օպերայի տարածքում։ Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթը եւ հավելում.
“Մեր տեղեկություններով միջոցառման “թամադան” եղել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Միջոցառման մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ բավականին ջերմ է եղել վարչապետի վերաբերմունքը առ Արարատ Զուրաբյանը, եւ Տիգրան Սարգսյանը մեծ սիրով ստանձնել է վերջինիս ծննդյան արարողությունը ,վարելուե գործը։ Վարչապետի հետ միասին Զուրաբյանին շնորհավորելու են եկել նախկին եւ “ներկա” ԱԺՄ-ականներ, նախկին ՀՀՇ-ականներ, այդ թվում՝ Ալեքսանդր Արզումանյանը, ՀՅԴ-ականներից եղել է Աղվան Վարդանյանն ու ,Հայանտառիե ղեկավար Մարտուն Մաթեւոսյանը։ Եղել են հրավիրված նաեւ ՀՀԿ-ականներ, ՕԵԿ-ականներ, ինչպես նաեւ թերթերի խմբագիրներ։ Զուրաբյանի հյուրերի ցանկն այսքանով չի սահմանափակվել։
Ի դեպ՝ հստակ տեղեկություններ կան այն մասին, որ վարչապետն ինքն է որոշել ֆինանսավորել “նոր ՀՀՇ”-ականներին…”,- գրում է “Չորրորդ ինքնիշխանությունը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




Լրահոս