
Իրաքի հարավում` Էս-Սամավա քաղաքում, որը մեծամասամբ բնակեցված է շիիթներով, երկու ականապատ ավտոմեքենա է պայթել: Կա 33 զոհ եւ 77 վիրավոր: Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»-ն:
Ինչպես գործակալությանը տեղեկացրել է ոստիկանության աշխատակիցը, առաջին պայթյունը որոտացել է վարչական կառույցի, երկրորդը երթուղային կանգառի մոտ: Նրա խոսքով` շատ վիրավորներ գտնվում են ծանր վիճակում:
Պայթյունների համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: