ՉԻ. Կառավարությունը ստուգում է բուհերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՉԻ”տեղեկություններով՝ այն բանից հետո, երբ հայաստանյան հայտնի բուհերը հայտարարել են, թե բարձրացնում են ուսման վարձերը, որովհետեւ այլեւս չեն կարողանում դուրս գալ բուհի ծախսերի տակից, ինչպես նաեւ արժանվույնս վարձատրել բուհերի պրոֆեսորադասախոսական կազմին, հետեւել է կառավարության արձագանքը՝ ստուգումների տեսքով։
Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր վերահսկողության ծառայությանը հրահանգել է մտնել բուհեր եւ ստուգել նրանց ֆինանսական հաշվետվությունները։ Գործընթացի հենց սկզբում բավականին աղաղակող փաստեր են գրանցվել։ Նախ պարզվել է, որ որոշ բուհերում կան հաստիքացուցակներ, որտեղ ներառված մարդիկ բուհի ղեկավարության ծանոթ–բարեկամներն են, ովքեր չեն աշխատում այնտեղ, բայց գրանցված են որպես աշխատողներ, եւ բավականին լուրջ գումարներ են ստանում աշխատավարձերի տեսքով։
Այնուհետեւ պարզվել է, որ որոշ բուհեր օտարել են բուհի սեփականություն համարվող տարածքները։ Բանն այն է, որ բոլոր պետական բուհերն ունեն հողատարածքներ, եւ բուհերին արտոնություն է տրված, համաձայն որի՝ այդ հողատարածքների համար նրանք հողահարկ եւ գույքահարկ չեն վճարում։ Բուհերի ղեկավարությունը կարող է այդ տարածքների վրա բիզնես կազմակերպել եւ այդտեղից առաջացած կամ գոյացած գումարներն ուղղորղել ղեպի բուհը, այլ ոչ թե անձնական գրպանները։ Կառավարության համապատասխան ստուգումները նախ բացահայտել են, որ այդ բիզնեսները սպասարկում են բացառապես բուհերի ռեկտորներին…
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 




Լրահոս