
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը մայիսի 1ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Աշխատանքի օրվա կապակցությամբ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած հայ աշխատավորի մեծարման միջոցառմանը, որին մասնակցել է ընկերության 7000 աշխատակից:
Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար «Գրանդ Տոբակո» ՍՊԸի սիգարետի արտադրամասի մեքենավարկարգավորող Վահրամ Մկրտիչևին Հանրապետության Նախագահը պարգևատրել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով: