“Երեկ “Ժողովուրդ”-ին ահազանգած քաղաքացիները պատմեցին, որ “Արաբկիր” բժշկական կենտրոնում երեկոյան ժամը 20:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում իրենց հիվանդ հարազատներին տեսակցելու համար ստիպված են 1000 դրամ վճարել։
Խնդրի առնչությամբ “Ժողովուրդ”-ը զրուցել է այդ ԲԿ-ի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանի հետ, որն էլ ասաց. “Թող քաղաքացին բարի լինի և մինչև ժամը ութը գա, որովհետև գիշերը նրա համար ոչ ոք չի մաքրելու հիվանդանոցը։ Դրա համար էլ քաղաքացին թող բարի լինի և կարգուկանոն պահպանի։ Իսկ նրանք, ովքեր ուզում են իրենց քմահաճույքով շարժվել, դրա համար պետք է վճարենե”,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: