Փրկարարներին հաջողվել է 13 օր փլատակների տակ մնացած տղամարդուն փրկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ` Էկվադորում փրկարարներին հաջողվել է  երկրաշարժի հետեւանքով 13 օր փլատակների տակ մնացած 72-ամյա տղամարդուն փրկել:

Մանուել Վասկեսին հայտնաբերել են Հարամիհո քաղաքում այն բանից հետո, երբ փրկարարները արձագանքել են մասնակիորեն քանդված շենքից եկող աղմուկին: Տղամարդուն անմիջապես հոսպիտալացրել են:

Ապրիլի 16-ի գիշերը Էկվադորի առափնյա շրջանում 7,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ  է գրանցվել, որը  1979 թվականից հետո երկրում  ամենահզոր երկրաշարժն է: Վերջին տվյալների համաձայն` կա  659 զոհ, 33 անհայտ կորած, 4 605 վիրավոր:

 




Լրահոս