ՀՀ-ում, հատկապես Երեւանում, իրար կողք կողքի աճում են խոշոր սուպերմարկետները։ Այս մասին գրում է “Ժամանակ” թերթը եւ հավելում. “Երեւանի միայն Կոմիտասի պողոտայում կա չորս խոշոր սուպերմարկետ։ “Ժամանակի” հարցին, թե կա՞ արդյոք որոշակի տնտեսական հաշվարկ, թե Երեւանին նման քանի սուպերմարկետ է անհրաժեշտ, ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը պատասխանեց, որ նման հաշվարկ չկա։ ,Այստեղ ավելի շատ մի ստանդարտ կա, եւ դա այն է, որ ովքեր հնարավորություն ունեն կառուցել այդ սուպերմարկետները, ունեն որոշակի առավելություն՝ ավելի մաքուր են, շատ ապրանքատեսակներ ունեն, հաճախ՝ ավելի լավ սպասարկում։ Բայց քանի որ իշխում է սեփական բիզնեսի եւ շահույթի ցանկությունը, մնացած նորմերը չեն գործումե”,- մեջբերում է “Ժամանակը”:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում