
“Ժողովուրդ” օրաթերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Կոմիտասի 5 հասցեում կառուցվող շենքի իրական սեփականատերը հայտնի օլիգարխ, “Ֆլեշ Բարսեղ” մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանն է։ “Հիշեցնենք, որ նա համարվում է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկը, նաև քավորսանիկական հարաբերություններ ունի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ “Ժողովուրդ”-ին, սակայն, չհաջողվեց անձամբ Բ. Բեգլարյանից մեկնաբանություններ ստանալ, նրա փոխարեն հեռախոսազանգին պատասխանեց օգնականը և ասաց, որ Բեգլարյանը խիստ զբաղված է, ու չենք կարող նրա հետ խոսել”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: