ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը կոչ է արել Վաշինգտոնին ուժեղացնել հետախուզությունը Ռուսաստանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը պաշտոնաթող լինելու նախաշեմին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի զինված ուժերի տվյալների հավաքագրման համար տեխնիկական հետախուզության բավանակաչափ միջոցներ չի կիրառում:

Նա կարծում է, որ Միացյալ Նահանգները իր տեխնիկական հնարավորությունները պետք է կենտրոնացնի Մոսկվայի հզորացող ռազմական հնարավորությունների վրա:

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը չընդունեց գործընկերության մեր առաջարկը, սակայն ընտրեց ռազմական գործողությունների ուղին, այդ իսկ պատճառով մենք պետք է հստակեցնենք այն նպատակակետը, դեպի որը շարժվում ենք»,- ասել է գեներալը:

Ֆիլիպ Բրիդլավին փոխարինելու է գալիս գեներալ Քյորթիս Սկապարոտին:




Լրահոս