20-ամյա վիրավոր զինծառայող է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտի հոսպիտալում մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը մահացել է վիրավոր զինծառայողներից մեկը` 20-ամյա Սարգիս Գասպարյանը:

Նշենք, որ Սարգիսը վիրավորվել էր ապրիլի 29-ի երեկոյան ժամը 22.20-ի սահմաններում: Նա վիրավորվել է ոտքի եւ որովայնի շրջանում՝ վնասվել են գրեթե բոլոր ներքին օրգանները: Սկզբում Սարգիսին վիրահատել են Մարտակերտում, ապա տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց:

Սարգիսը Շուշի քաղաքից էր, նա փորձել է դուրս բերել վիրավոր ընկերոջը, սակայն ինքն էլ վիրավորվել է: Սարգիսը ուսանող էր, սովորում էր Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի երկրորդ կուրսում:




Լրահոս