Մայիսի 1-ին, ժամը 22.42-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին` Ծովակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր և տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Վարդենիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Kia Sonata» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ. .Գ.-ն (ծնվ. 2014թ.)՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղի ուժերով տեղափոխվել է Վարդենիս քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 27-րդ կմ-ին բախվել են «Mercedes C220» մակնիշի 15 LO 370 պետհամարանիշով և «Kia Sonata» մակնիշի 198 LO 61 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C220» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ատոմ Նալբանդյանը (ծնվ. 1991թ.), ուղևորներ Մհեր Խաչատրյանը (ծնվ. 1984թ.), Հայկ Մարտիրոսյանը (ծնվ. 1986թ.) և «Kia Sonata» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սուրեն Գրիգորյանը (ծնվ. 1984թ.) և ուղևոր Մարգարիտա Ավետիսյանը (ծնվ. 1987թ.), զոհվել են:
10 ամսական Նարինե Գրիգորյանի կենսաբանական մահը վրա է հասել Վարդենիսի ԲԿ-ում:
Հավելենք, որ մահացածներից 3-ը մի ընտանիքի անդամներ էին՝ Սուրեն Գրիգորյանը, նրա կինը՝ 29-ամյա Մարգարիտա Ավետիսյանը և նրանց 10-ամսական դուստրը` Նարինե Գրիգորյանը: Մյուս մեքենայի վարորդն ու 2 ուղևորները` Ատոմ Նալբանդյանը, 30-ամյա Հայկ Մարտիրոսյանը, 32-ամյա Մհեր Խաչատրյանը, որոնք նույնպես մահացել են, Վարդենիս քաղաքից էին:
Լուսանկարները` Shamshyan.com