Թուրքական բանակն «Իսլամական պետության» 34 զինյալի է ոչնչացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական հրետանին կրակ է բացել Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ, փոխանցում է Reuters-ը:

Հարվածներ են հասցվել նաև անօդաչու թռչող սարքերից, որոնք օդ են բարձրացվել Ինջիրլիկ ավիաբազայից: Թուրքական բանակի նման գործողությունները ձեռնարկվել են ի պատասխան երկրի հարավում գտնվող Քիլիս նահանգի հրթիռակոծության: Այս մասին հայտնել են Թուրքիայի ռազմական գերատեսչությունում:

Օպերացիայի արդյունքում «Իսլամական պետության» 34 զինյալ է ոչնչացվել, ինչպես նաև ոչնչացվել է 6 ավտոմեքենա և ահաբեկիչների 5 դիրք:

Թուրքական Քիլիսը վերջին շրջանում բազմիցս ենթարկվել է հրթիռակոծության սիրիական սահմանից, «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից: Ապրիլի 12-ին քաղաքի վրա 2 հրթիռ էր ընկել, որի արդյունքում 8 մարդ էր վիրավորվել:




Լրահոս