
Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները օգոստոսի 25-ին, ժամը 19.00-ին, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Աչաջուր գյուղի “Մայիսյան կամուրջ” կոչվող տարածքում` Աղստեւ գետում ինքնաշեն էլեկտրական սարքավորումներով ձուկ որսալու համար բաժին բերման են ենթարկել 1969 թ. ծնված Բագրատ Շ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Բագրատ Շ.-ի որսած տարբեր տեսակի 120 ձկները եւ էլեկտրական սարքավորումներն առգրավված են: Նյութական վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: