
Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի թիվ 1/2 շենքի 3-րդ մուտքի 7-րդ հարկի վերելակի հորանի եւ խողովակաշարի արանքում հայտնաբերվել է նռնականման առարկա: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հազանգը ստացվել է օգոստոսի 26-ին, ժամը 20.31-ին:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ջոկատի սակրավորական խումբը:
Վերելակի եւ ջեռուցման խողովակաշարի միջնամասում հայտնաբերվել է “Ֆ-1” տեսակի մարտական նռնակ առանց պայթուցիչի, որը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին: