«Կոչումով բժիշկ» նախագիծը բացահայտել է մարքսիստ Դավիթ Հակոբյանի բժշկական տոհմը. 22-րդ թողարկումը նվիրված է Հակոբյանների ընտանիքին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոչումով բժիշկ» նախագիծը ներկայացնում է Երևանի ու մարզերի բժշկական այն գերդաստաններին, որոնց բժիշկ սերունդները նպաստել են մեր երկրի  առողջապահական համակարգի զարգացմանը, ներդրում ունեցել և շարունակում են ունենալ բազմաթիվ մարդկային կյանքերի փրկության գործում:

Հակոբյանների բժշկական տոհմի հիմնադիրը Սուրեն Իվանի Հակոբյանն է, որ ծնվել և մասնագիտական գործունեություն  է  ծավալել ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Նա Երևանի պետական բժշկական համալսարանի առաջին շրջանավարտներից էր: Քչերին է հայտնի, որ անվանի քաղաքական գործիչ, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը Սուրեն Հակոբյանի որդին էր, որ ընտրել էր հոր մասնագիտական ուղին` քաղաքական-հասարակական ակտիվ աշխատանքին զուգահեռ, նա նաև կոչումով բժիշկ էր:

1984-2014թթ. աշխատել է Երևանի 12-րդ պոլիկլինիկայում` որպես թերապևտիկ բաժանմունքի ղեկավար։ Դավիթ Հակոբյանը 1988թ. երկրաշարժի տարիներին մի խումբ բժիշկների հետ մեկնել է աղետի գոտի՝ ակտիվ մասնակցություն ունենալով փրկարարական աշխատանքներում:

Հակոբյանների բժշկական երրորդ սերնդի ներկայացուցիչներն են Դավիթ Հակոբյանի երեք դուստրերը, ինչպես նաև եղբորոդին` Ռեմի Հակոբյանը:

Ներկայացնում ենք նաև նախագծի վիդեո տարբերակը:




Լրահոս