Երևան քաղաքի դատախազի զեկուցագրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի դատական ակտերի հարկադիր կատարողը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով տրված կատարողական թերթով հարուցած կատարողական վարույթով ավելի բարձր շուկայական արժեքով գնահատված փորձագետի եզրակացության առկայության պայմաններում, ակնհայտ ցածր գնով օտարել է Սամվել Ա.-ի գույքը:
ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: