
Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով ժամանակավորապես արգելվել է Հունաստանի Հանրապետության Մակեդոնիա եւ Թրակիա վարչական տարածքից ՀՀ տարածք՝ մանր եղջերավոր կենդանիների (ոչխար, այծ), դրանցից ստացված բոլոր տեսակի մթերքների, հումքի (կաշի, մորթի, բուրդ, խոզան) եւ սերմնահեղուկի ներմուծումը:
Պատճառն այդ շրջաններում կարանտինի հայտարարելն է՝ ծաղիկ հիվանդության տարածման արդյունքում: Արգելքը գործելու է մինչեւ կարանտինի չեղյալ հայտարարելը: