
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Ռուսաստանի Դաշնությունում ուկրաինացի փախստականների համար կեցության իրավունքի տրամադրման կարգի հեշտացման մասին օրենքին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Փոփոխությունները կատարվել են «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրացի քաղաքացիների իրավական դրության մասին» օրենքում:
Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ կեցության իրավունքը թույլ կտա մարդկանց բնակատեղի ստանալ, գրանցվել իրենց բնակության վայրով, հիփոթեքային վարկեր ստանալ:
Միգրացիոն ծառայության տվյալներով, 2016թ. առաջին եռամսյակում նման փախստականների ընդհանուր թիվը կազմել է մոտ 193 հազար մարդ: