Քաղաքացի Արա Շիրինյանի կողմից “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում կատարված գրառման քննարկման արդյունքում պարզվել է, որ նրա փաստարկն անհիմն է, իսկ ճանապարհային ոստիկանության վարչական ակտը հիմնավոր է՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Ա. Շիրինյանի շարադրանքից և հետևություններից երևում է, որ նա ամբողջությամբ չի ուսումնասիրել վարչական տույժ նշանակելու մասին որոշումը և իր եզրահանգումները կառուցելու համար հիմք է ընդունել միայն որոշման մեջ պատկերված լուսանկարը: Մինչդեռ, հենց որոշման մեջ նշված է, որ արարքի հատկանիշները համադրված են տեխնիկական միջոցով ստացված տեսանյութում ամրագրված հատկանիշների հետ: Նշված է նաև այն անհատական ծածկագիրը (PIN), որը, համաձայն “Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, մուտքագրելով Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության համացանցային կայքէջում` վարչական ակտի հաuցեատերը կարող է դիտել և պատճենահանել իրավախախտումն ամրագրած տեuանյութը:
Ճանապարհային ոստիկանության վարչական տույժ նշանակելու մասին 25.07.2013 թ. թիվ 1300798125 որոշման հիմքում դրված տեսանյութն հստակ ապացուցում է Երևան քաղաքի Պուշկին-Նալբանդյան-Վարդանանց փողոցների խաչմերուկի հատվածում 1.16.1 գծանշման առկայությունը և այն վարորդի կողմից հատելու փաստը, հետևաբար իրավախախտման փաստական հանգամանքը հիմնավորված է:
Ճանապարհային ոստիկանության ՏՄՀԽԱ կենտրոն