Ինչպիսի՞ գիտաշխատող էր ավտոբուսի պայթյունի «հեղինակը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 25-ի երեկոյան Երևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսօ պայթյունօ շուրջ ամենատարբեր քննարկումները մինչ օրս չեն դադարում: Չնայած որ դատախազությունը պաշտոնապես հերքել է ահաբեկչության վարկածը, սակայն շատերի մոտ առաջացած կասկածելի հարցերն այդպես էլ պատասխաններ չեն ստացել:

Համենայնդեպս անհասկանալի է, թե ինչու էր պայթյունի ենթադրյալ մեղավոր Ռուբեն Բալյանն իր տանն այդպիսի սարքավորումներ պահում, որոնք, մոր խոսքով, հենց  ինքն էր պատրաստել:

Օրեր առաջ Ռուբենի մայրը` տիկին Կլարան, ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ իր որդին աշխատել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտում` որպես գիտաշխատող: Ռուբենի մասին որևէ տեղեկություն իմանալու նպատակով ArmLur.am-ը զրուցեց Երկրաբանության ինստիտուտի խորհրդի նախագահ Ա. Կարախանյանը հետ, ով մեզ հետ զրույցում չցանկացավ խոսել 30 տարի առաջ իրենց մոտ աշխատած անձնավորության մասին:

«Ես ցանկություն չունեմ զրուցել մի մարդու մասին, ով դուրս է եկել Երկրաբանության ինստիտուտից 1986 թվականին:  Զրուցելու ապրանք չէ: Եթե դուք ուզում եք զրուցել Երկրաբանության ինստիտուտի մասին, ապա մենք շատ ավելի դրական կերպարներ ունենք, որոնց մասին կարելի է զրուցել, այլ ոչ թե մեկը, ով 30 տարի է` այստեղ չի աշխատում»,- նշեց նա` չցանկանալով այլ հարցերի պատասխանել:




Լրահոս