![](https://armlur.am/wp-content/uploads/2016/05/pic_ac691d5fa5f0fdfa872c3be6c3b7a11a.jpg)
Մեծ թվով պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել Թուրքիայի հարավ-արևելքում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Իրավապահ մարմինների ստացած տեղեկությունների համաձայն՝ պայթուցիկները հայտնաբերվել են Մարդին և Շիրնակ նահանգները միացնող ճանապարհին:
Անվտանգության նկատառումները ճանապարհը ժամանակավորապես փակվել է: Մասնագետները դեպքի վայրում պայթունավտանգ զինամթերքների ականազերծման աշխատանքներ են տանում: