Փոփոխություններ ոստիկանության համակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը՝ ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Ճամբարակի պետ, ոստիկանության գնդապետ Յուրա Գևորգյանը:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ճամբարակի ոստիկանության պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Մամիկոն Պողոսյանը՝ ազատվելով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Մհեր Մինասյանը ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի հրամանով նշանակվել ոստիկանության Ճամբարակի բաժնի պետի օպեր.գծով տեղակալ:
ՀՀ ոստիկանապետի հրամանով Բագրատ Հարությունյանը ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Ճամբարակի քննչական բաժանմունքի քննիչի պաշտոնից, և նրա փոխարեն ՀՀ ոստիկանապետի հրամանով նշանակվել է Դավիթ Շահբազյանը:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմեն Ճանճապանյանը ազատվել է ոստիկանության քննչական վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Կենտրոնական քննչական բաժնի քննիչ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով էլ աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գավառի բաժնի անձնագրային ծառայության պետ Անահիտ Հերգնյանը:




Լրահոս