Ինչպես արդեն հայտնել է ArmLur.am-ը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ նախատեսում է հանդիպում ունենալ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: ArmLur.am-ը ԼՂՀ նախագահ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից փորձեց ճշտել ՀՀ առաջին նախագահի հետ հանդիպման օրակարգը և այլ մանրամասներ:
Նա նշեց, թե այս պահի դրությամբ հանդիպման հետ կապված որևէ բան հայտնի չէ, իսկ լինելուն պես համապատասխան հայտարարություն կտարածվի: Դավիթ Բաբայանը դժվարացավ ասել` այսօր հանդիպում սպասվում է, թե ոչ:
Անդրադառնալով արդեն սահմանային իրավիճակին և շփման գծում հակառակորդի շարժին` Բաբայանը ընդգծեց, որ այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է:
«Հրադադարի ռեժիմի լուրջ խախտումներ տեղի չեն ունենում: Ճիշտ է` հակառակորդը խախտում է, բայց ինտենսիվ խախտումներ չկան»,- հայտարարեց նա: