Թուրք-քրդական բախումներ Դիարբեքիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Դիջլե շրջանում  «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները զինված հարձակում են գործել տեղի ժանդարմերիայի վրա: Ինչպես իրազեկում է թուրքական ընդդիմադիր  «cumhuriyet» պարբերականը, քուրդ զինյալները ժանդարմերիայի շենքի դիմաց պայթեցրել են պայթուցիկով բեռնված  մեքենա: Սպանվել է 1 թուրք զինվոր, ևս 21-ը վիրավորվել են: Իսկ թուրքական մեկ այլ աղբյուրի՝  «haberler» լրատվական կայքի համաձայն՝ Դիջլեում տեղի ունեցածի արդյունքում վիրավորվել 26 հոգի:

Թուրքական ուժերը պատասխան կրակ են բացել քուրդ գրոհայինների ուղղությամբ, ինչի հետևանքով սկսվել է փոխհրաձգություն: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և զրահապատ մեքենաներ: Մեծ թվով զինվորական ստորաբաժանումներ են ուղարկվել որպես օժանդակ ուժ:

Նշվում է, որ քուրդ գրոհայինները կրակ են բացել նաև Դիարբեքիրի Հանի շրջանից ճանապարհ ընկնող թուրքական օժանդակ ուժերի ուղղությամբ, որի հետևանքով 3 հոգի վիրավորվել է:




Լրահոս