ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարել է, որ դատարանը 2 ամսով ձերբակալել է Սիզրանի ոստիկանության նախկին պետ, գնդապետ Անդրեյ Գոշտի և նրա ընտանիքի սպանության մեջ 3 մեղադրյալներին, փոխանցում է Rbc-ն:
Սիզրանի շրջանի դատախազը հայտնել է, որ 3 ձերբակալվածներն ադրբեջանցիներ են:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, դատավարությունն ընթացել է փակ ռեժիմով:
Նշենք, որ սպանությունը տեղի է ունեցել ապրիլի 24-ին: 6 մարդու մարմին է հայտնաբերվել Սամարայի մարզի Սիզրանի շրջանի Իվաշևկա գյուղի բնակելի տանը: Սպանվածներից մեկը Սիզրանի ոստիկանության նախկին պետ Անդրեյ Գոշտն է, մյուսները՝ նրա ընտանիքի անդամներն են: Վերջիններս մահացել են գանգուղեղային վնասվածքներից, որոնք հասցվել են քնի մեջ: Ողջ է մնացել միայն Գոշտի 7-ամյա զարմուհին, ում ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց: