
ԼՂՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի հետ սահմանի տարբեր ուղղություններում զորքեր են կուտակում:
Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հաստատել է այդ տեղեկությունը:
«Մենք մտադիր չենք երրորդ երկրի և առաջին հերթին Հայաստանի առջև զեկուցել մեր զորքերի տեղաշարժի մասին»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Ադրբեջանի զինված ուժերը զորքերի տեղաշարժի և կուտակումների իրավունք ունեն»: