
2006 թվականի մայիսի երեքին «Արմավիա» ավիաընկերության թիվ 967 չվերթն ավարտվեց դժբախտոթյամբ: Երևանից դեպի Սոչի թռչող Airbus A320 ինքնաթիռը Սոչիի օդանավակայանի առաջին մոտեցումից հետո, երբ փորձում էր երկրորդ շրջան գնալ, ընկավ ծովը: Վթարի արդյունքում մահացավ 113 մարդ:
Ըստ նախնական վարկածի՝ վթարի պատճառը եղանակային վատ պայմաններն էին:
Ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումից հետո, սակայն, Ավիացիոն միջպետական կոմիտեն (ԱՄԿ) հայտարարեց, որ ինքնաթիռի վթարի պատճառը օդաչուների սխալ գործողություններն են եղել: Եզրակացության մեջ նշվում է, որ անձնակազմի հետագա գործողությունները եղել են ոչ կոորդինացված և անբավարար: