Թուրքական լրատվամիջոցները հայտնում են 20 զոհի մասին: Ըստ այդմ՝ թուրք-սիրիական բախման հետևանքով թուրքական կողմը մեծ կորուստներ է ունեցել: Փոխանցվում է, որ այսօր երեկոյան սիրիական կողմը հրթիռակոծել է Թուրքիայի հարավ-արևելքում տեղակայված Կիլիս քաղաքը, մասնավորապես, կրակն արձակվել է եկեղեցու ուղղությամբ:
Հաղորդվում է նաև այն մասին, որ Թուրքիայում կատարվածից հետո խուճապ է առաջացել, քանի որ տուժել են բնակարաններում գտնվող մարդիկ ևս: Տներից մեկում հրդեհ է բռնկվել, որը ժամանակին մարել չի հաջողվել:
Զոհվածներից մեկի ինքնությունը դեռևս պարզել չի հաջողվել: Իսկ վիրավորների հստակ թիվը չի հաղորդվում, սակայն նշվում է, որ նրանց թվում անչափահաս երեխաներ կան: