
Ֆրանսիական ՊՍԺ-ի և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատրաստվում է լքել թիմը` ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Շվեդ հարձակվողն այդ մասին հաղորդել է նաև իր թիմակիցներին: Վերջերս ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը խոստովանել էր, որ գիտի, թե ինչ որոշում է կայացրել Իբրահիմովիչը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրինի «Յուվենտուս»-ը ցանկանում է ձեռք բերել Իբրահիմովիչի տրանսֆերը: