Ինչ ազդեցություն կունենա տնտեսության վրա թուրքական ապրանքների մաքսատուրքերի ավելացումը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվում է թուրքական ապրանքների մուտքը Հայաստան բարդացնելու հարցը։ Խնդրո առարկան հատկապես սննդամթերքն է, որի ներմուծումը մի քանի խնդիր է առաջացնում, գլխավորը՝ առողջական։ Մասնագետները բազմիցս ահագանգել են թուրքական մթերքների վտանգի մասին, ապա նաև՝ էժան ապրանքը ոչ մրցունակ է դարձնում տեղական արտադրանքը, օրինակ՝ լոլիկը։ Ըստ այդմ՝ հնարավոր է, որ թուրքական ապրանքների մաքսատուրքերն ավելացվեն, քննարկվում է՝ հասկանալու համար, թե դա ինչ դրական և բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա։ Մինչև անգամ առաջարկներ են հնչել արգելել որոշ ապրանքատեսակների մուտքը Հայաստան»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս