Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նոր ուսումնական տարվան ընդառաջ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում ավարտին են մոտենում նախապատարաստական աշխատանքները:
Զուգահեռաբար քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում ընթացքի մեջ է դասագրքերի բաշխման գործընթացը: Տարրական՝ 1-4 դասարանների աշակարտները դասագրքերը ստանում են անվճար: Հատուկ ուշադրություն է դարձվում նաև դպրոցներում անխափան ջրամատակարարման և էլեկտրամատակարարման ապահովմանը: Բոլոր դպրոցների բուժկետերը համալրվում են առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով:
Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը նախապատրաստական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով պարբերաբար ստուգայցեր է կատարում: Ուսումնական տարվան ընդառաջ՝ դպրոցներում շարունակվում են ուսուցիչների հանդիպումները ծնողների հետ: Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ նման հանդիպումների գլխավոր նպատակը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դպրոցներում դասագրքերի և ուսումնաօժանդակ այլ պարագաների վաճառքի, նաև դրամաքավաքության հնարավոր դեպքերը բացառելն է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն