Առաջին գիծ մեկնեց ոստիկանների հերթական խումբը` փոխարինելու Քարվաճառի և Մարտակերտի իրենց զինակիցներին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենիքի օրհասական պահերին իր հզոր առաքելությամբ աչքի ընկած ОМОН-ը այսօր էլ առաջին դիրքերում է

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության` ОМОН-ի նախագահ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ վտանգի մեջ հայտնված մեր սրբության սրբոց Արցախ մեկնեց հերթական հերթափոխը: Մարտական տրամադրված հերթափոխը կփոխարինի Քարվաճառի և Մարտակերտ իրենց զինակիցներին:

«Այս էլ որերորդ անգամ իմ տղաները հայրենասիրության բացառիկ օրինակ են դրսևորում- ասաց գնդապետ Սարգսյանը: Նրանք սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեն, շատերը նեղության մեջ են, հազարումի դժվարությունների տակ կքած, սակայն Հայրենիքի վտանգի պահին ОМОН-ականներս առժամանակ մի կողմ ենք դնում մեր պրոբլեմները և մեր զինակից ընկերների հետ մեկնում առաջին գիծ` պաշտպանելու մեր սահմանների անվտանգությունը, կասեցնելու և հաղթելու նենգ թշնամուն: Ես հպարտանում եմ մեր քաջարի հրամանատարներով և անվախ մարտիկներով`
գնդապետ Արամ Հակոբյան – ռազմաճակատի հրամանատար,
գնդապետ Վարազդատ Բալիկյան,
գնդապետ Եղիշ Առուշանյան,
գնդապետ Եղիշ Սիմոնյան (Լեգեոն),
փոխգնդապետ Սարգիս Համազասպյան – շտաբի պետ,
մայոր Հրանտ Պապիկյան (Դոկ),
մայոր Արմեն Անդրեասյան (Ցենտր),
մայոր Աշոտ Հակոբյան,
մայոր Կարեն Բլխոյան,
մայոր Էդվարդ Մոսիկյան (Ֆիթիլ) …
Հաջողություն ենք մաղթում գնդապետ Գրիշա Սարգսյանի գլխավորած հերթական հերթափոխին: Հայրենիքի համար օրհասական պահերին իր հզոր առաքելությամբ աչքի ընկած ОМОН-ը այսօր էլ առաջին դիրքերում է:
Փառք ու պատիվ ձեզ, տղաներ…»

d8119ac9-3594-4421-89b1-19e430027165

1dbeb568-76d4-470c-8ddd-00dff576edac

d3c272fe-cce6-408a-99f8-6fd3fb2d4f17




Լրահոս