
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է հնարավոր ահաբեկչությունների հետ կապված անվտանգության միջոցառումների ուժգնացման և զգոնության պահպանման անհրաժեշտության մասին:
«Մենք պետք է պահպանենք զգոնությունը, միջոցներ ձեռնարկենք հուսալի պաշտպանության ապահովման համար, որոնք կդժվարացնեն հարձակումների անցկացումը, ինչպիսին եղավ 2001թ. սեպտեմբերի 11-ին»,-ասել է Օբաման CNN-ի հարցազրույցում:
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ ներկա պահին «Իսլամական պետության» կողմից պահպանվում է ահաբեկչության սպառնալիքը, ինչպիսին տեղի ունեցան Փարիզում և Բրյուսելում: Նա նաև բարձր է գնահատել ամերիկյան կառավարական կառույցների՝ ահաբեկչական հարձակումների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները: