ԴԱՀԿ-ՔԵԹՐԻՆ ՏՐԱՆԶԻՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օստապ Բենդերը, երբ գլուխ էր գովում, թե ինքը փող աշխատելու համեմատաբար ազնիվ 400 միջոց գիտի, ծանոթ չի եղել ՀՀ իշխանություններին: Այլապես մեծն կոմբինատորը ստիպված կլիներ խոստովանել, որ այդ ոլորտում զիջում է նրանց, մասնավորապես ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին: Դատե՛ք ինքներդ. ըստ «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի՝ ԴԱՀԿ ծառայությունը ՀՀ պետական բյուջեից 1 մլն դրամ է տրամադրել իր հաշվեկշռում գտնվող 13 ավտոմեքենայի վերանորոգման համար: ԴԱՀԿ-ին պատկանող BYD մեքենաները վերանորոգվել են «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ում: Իսկ թե ում է պատկանում այս ՍՊԸ-ն, հայտնի է ամենքին. անգամ ԴԱՀԿ պետ Մ. Պողոսյանի կենսագրության մեջ է նշված, որ 1996թ. ինքն է եղել դրա հիմնադիրը: Եվս մեկ կարեւոր հանգամանք. «Քեթրին գրուպ»-ը զբաղվում է Հայաստան մի շարք ապրանքատեսակների, այդ թվում՝ BYD մակնիշի մեքենաների ներկրմամբ: Եթե ուշադրություն դարձրիք՝ ԴԱՀԿ-ի վերանորոգված մեքենաները եւս պատկանում են հենց BYD ֆիրմային: Կատարվածն այլ կերպ, քան կոռուպցիայի դասական օրինակ, հնարավոր չէ որակել: Փաստորեն, ԴԱՀԿ պետը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, ՀՀ պետբյուջեի միջոցներն ուղղում է սեփական բիզնեսի բարգավաճմանը:




Լրահոս