
Ապրիլի 8-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանից փախուստի էր դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործող հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանը: Իրավապահները նախօրեին՝ փախուստից երկու շաբաթ անց, նրան հայտնաբերել են:
Հիշեցնենք, որ «Նուբարաշենում» իր ազատազրկումը կրող Սպարտակ Դանիելյանը մեղադրվում է այն բանում, որ հեռախոսի եւ համացանցի միջոցով բազմաթիվ անձանցից խարդախությամբ գումարներ է հափշտակել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատապարտյալին հայտնաբերել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները: