
Քաղբանտարկյալ Գեւորգ Սաֆարյանի գործը ուղարկվել է դատարան: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է Ամանորի գիշերը Երեւանի Ազատության հրապարակում ոստիկանի նկատմամբ իբր ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:
Իրականում ոստիկաններն էին նրա նկատմամբ բռնություն գործադրել: Ինչեւէ, գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Գործի քննությունը հանձնարարվել է տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ Մացոյին: Նա Մարտի 1-ի գործերով բազմաթիվ դատեր է վարել, այդ թվում՝ հանրահայտ «Յոթի գործը»:
Համարենք, որ Մացոն այն դատավորներից է, որին եթե հրահանգեն, ապա անգամ իր ընտանիքի անդամներին Քենեդու սպանության համար կդատապարտի: