
ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ-ական Արթուր Աղաբեկյանը «Ժողովուրդ»-ի հետ հարցազրույցում տեսակետ հայտնեց, որ այսօր Հայաստանում ժողովրդի մոտ ներքին խռովք կա. «Մենք երազում ենք խաղաղությամբ ապրող Հայաստանի Հանրապետություն: Մենք չենք ուզում տեսնել ներքին խռովքը: Այդ մեծ խռովքը, որ այսօր տեղի ու անտեղի առկա է Հայաստանում, այդ ապրելու խուճապը, մարդկանց մեջ ապագայի երկարաժամկետ ծրագրերի բացակայությունը ցավ են պատճառում: Ի վերջո, մեր այստեղ՝ Արցախում ապրելու թիվ մեկ երաշխիքը, մեր անվտանգության երաշխիքը Հայաստանի Հանրապետությունն է»: Մյուս կողմից, սակայն, նա չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, թե այս ամենը հետեւանք է շարունակաբար կեղծվող ընտրությունների. «Իսկ որեւէ մեկը հիմնավոր փաստեր բերե՞լ է այդ կեղծիքների մասին»: