ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի որդին` Նարեկ Ավետիսյանը, «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում նկատեց, որ կարեւոր է քննադատությունը, այլապես «լճացում է սկսվում, ու դաշտն էլ սկսում է դեգրադացվել». «Երբ առաջ կյանքը շատ վատ էր, ուղղակի գոյատեւելու խնդիր էր դրված մարդկանց մոտ, ես էլ, ընկերներս էլ ու արվեստի շատ մարդիկ, ի հակադրություն այդ քաոսի, փորձում էինք արվեստի ներդաշնակություն գտնել ու ընդլայնել այդ դաշտը: Բայց այսօր, համեմատած այդ տարիների, երբ անհամեմատ լավ վիճակ է, անկում կա: Այսինքն՝ արվեստագետները բավական հուսալքված վիճակում են»: Ըստ Ն. Ավետիսյանի` պետական պաշտոնյաների հետ շփման ժամանակ ինքը կարեւորել է արվեստին ցուցաբերվող պետական աջակցությունը. «Ցավոք սրտի, արվեստը մեր երկրում դարձել է վերջին բանը, ինչին գումար են տրամադրում: Այս աստիճան հեգնական բան Հայաստանում չի կարելի անել, երկիր, որ հարուստ մշակույթ ու պատմություն ունի, ունի նաեւ ռեալ մարդիկ»:




Լրահոս