«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բավական ջերմ հարաբերություններ ունի իր դստեր նշանածի սպանության գործով դատավոր Մարտին Սարոյանի հետ: Ավելին, ինչպես պնդում են ականատեսները, Մ. Սարոյանն անձամբ ներկա է եղել Վ. Ղուկասյանի վաղամեռիկ եղբոր` Ա. Ղուկասյանի քառասունքին: Այսքանից հետո, թերեւս, պարզ է, թե ինչու էր դատավորը հանդուրժում, որ Վ. Ղուկասյանը դատական նիստի ողջ ընթացքում հրաժարվում էր պատասխանել պաշտպանական կողմի փաստաբան Լուսինե Սահակյանի հարցերին, ավելին, նրան անվանեց «դեւ»: «Ժողովուրդ»-ը երեկ զրուցեց անձամբ դատավոր Սարոյանի հետ, սակայն վերջինս հերքեց լուրը. «Ո՛չ, նման բան չկա»: Հարցին, թե ականատեսներ են եղել, նա շարունակեց պնդել. «Նման բան չկա»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ