Գաստիկը խնդիրներ է ունեցել Երրորդմասցի Լյովիկի հետ ու հետևել նրան. հրապարակվեց մեղադրական եզրակացությունը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ սկսվեց Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով հերթական դատական նիստը:  Մեղադրող դատախազը ներկայացրեց ամբաստանյալներ Սարգիս Գրիգորյանի (Ծգլ), Սարգիս Հախանումյանի (Տլե) և Վահան Հակոբյանի (Գաստիկ) մեղադրական եզրակացությունները:

Նիստի ընթացքում պարզ դարձավ, որ Վահան Հակոբյանը խնդիրներ է ունեցել 2015թ. մարտի 5-ին սպանված Դրաստամատի Հակոբջանի`Դրոյի և մյուսների հետ, Տլեի և Ծգլի հետ հետևել է Լևոն Ղազարյանին, իմացել է նրա գտնվելու վայրը:

Վահան Հակոբյանը Գաստիկը, ներկայացել է այլ անունով,  ավտոմեքենա են գողացել, երեք ինքնաձիգ:  Երեք ամբաստանյալները, իմանալով որ Լևոն Ղազարյանը գնալու է «Նուբարաշեն» ՔԿՀ` Դավիթ Իսպիրյանին տեսնելու,  հետևել են նրան:  Մեսրոպ Նազարյանցը պետք է հսկեր շրջակայքը, սակայն Գաստիկենց չի նկատել: Նախորդ տարվա մարտի 4-ին Երրորդմասի Լյովիկին և ընկերներին սպանելուց հետո, փախուստի են դիմել, մի քանի ավտոմեքենա են փոխել, Սուրեն և Կարեն Երեմյաններին պատկանող «Միլենա» տաքսի ծառայություն են գնացել:

13105960_1187909697915746_338203672_o

13113060_1187909734582409_311606739_o

13120658_1187909754582407_1700068378_o

13128571_1187909701249079_1336748167_o

13128924_1187909744582408_1671284903_o

13161264_1187909687915747_625358233_o

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս