ԿԱՍԿԱԾՆԵՐ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. փետրվարի 17-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր 45-ամյա Համլետ Ասատրյանի` Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատնից գողություն էր կատարվել: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ դատավորը կրել էր 450.000 դրամի նյութական վնաս: Նշված դեպքից անցել է 6 ամիս, սակայն գողությունը բացահայտված չէ: «Հանցագործները դեռեւս հայտնաբերված չեն, եւ ես կասկածներ էլ չունեմ, թե ովքեր կարող են լինել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ ասաց Համլետ Ասատրյանը: Մեր հարցին, թե ինչ սպասելիքներ ունի, արդյոք կհայտնաբերվեն իր բնակարանից գողություն կատարողները, դատավորը նշեց. «Դե հնարավոր է: Հուսանք, որ կբացահայտվի»:




Լրահոս