ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանի N զորամասերից մեկում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող, նույն զորամասի զինծառայող Դավիթ Խաչատրյանին տարել են հոգեբուժարան` ստուգման: Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Դավիթի եղբայր Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքով՝ իրենց է զանգահարել այդ գործով քննիչը եւ տեղեկացրել Դավիթին հոգեբույժի մոտ ստուգման տանելու մասին. «Մեզ ասացին, որ դա պայմանավորված է քննության իրականացմամբ»: Վարդանը նաեւ նշեց, որ իրեն տեղեկություններ են հասել, որ Նոյեմբերյանի զորամասում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, տեսախցիկներ են տեղադրել, լրագրողներին էլ տարել զորամաս ու այդ ամենը ցուցադրել: Սակայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջայցից հետո այդ ամենն անհետացել է. «Անգամ այն տաղավարը, որտեղ եղել է դեպքը, հանել են»:




Լրահոս