![](https://armlur.am/wp-content/uploads/2016/05/7f176269-b559-4c5b-bf2c-60bce10cc641.jpg)
Ծովակ գյուղի մոտակայքում երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած երկուսուկես տարեկան երեխան, որը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, այսօր տեղափոխվել է մանկական վնասվածքաբանության բաժանմունք:
Պատահարի հետևանքով 2014թ. ուղևորի մոտ մոտ առկա էր աջ ազդրի կոտրվածք` տեղաշարժով: Ստացել էր նաև գլխուղեղի ցնցում: Բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակում դիտվում է դրական տեղաշարժ, վիճակը գնահատվում է լավ: